Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Հասարակությունը «լեգենդին» ասում է` դու կործանում ես մեր երկիրը, ի վիճակի չես պետություն կառավարել

Հասարակությունը «լեգենդին» ասում է` դու կործանում ես մեր երկիրը, ի վիճակի չես պետություն կառավարել
10.11.2025 | 12:02

Ահա և երրորդ անգամ ժողովուրդը հստակ «ոչ» ասաց Եկեղեցու դեմ արշավին: Ահռելի ադմինիստրատիվ ռեսուրսով, ոստիկանով ու քրեական հետապնդումներով, լայվերով ու կոչերով չկարողացան հասնել նրան, որ այդ ապօրինի պատարագներից գոնե մեկը մի քիչ մարդաշատ անցնի (չնայած այս անգամ կարգալույծ չարված քահանա է պատարագն անում, Մայր Աթոռը երևի խուսափեց լարել իրավիճակը և Տեր Թադեին կարգալույծ չարեց):

Հազար լծակ ու ֆինանս տնօրինող մարզպետներն ու համայնքապետերը կոտորվեցին` շաբաթներով իրենց բուն գործը թողած մարդ են մոբիլիզացնում, ոչ մի կերպ գլուխ չի գալիս: Պատկերացնու՞մ եք, էդ համայնքներում ինչքան կարիքավոր մարդ կա, որ համայնքապետից ակնկալիքներ ունի... բայց ժողովուրդն իր ողնաշարով հասկացավ այս արշավի վտանգավորությունը...

Հասարակությունը «լեգենդին» ասում է` չեմ ուզում մասնակցել քո կազմակերպած ոչ մի բանին, դեմ եմ Եկեղեցին քանդելու քո մութ ծրագրին, չեմ հավատում քո նպատակների մաքրությանը, հասկացել եմ, որ դու կործանում ես մեր երկիրը, որ ի վիճակի չես պետություն կառավարել...

Բոլոր էն մարդիկ, ովքեր կարծում են, թե Նիկոլ Փաշինյանը մեծ աջակցություն ունի դեռ երկրում, կարող է հաղթել ընտրություններում, կարող է հասարակությանը տանել իր ետևից, մի քանի խաբուսիկ գործոններով են առաջնորդվում: Մեկը նրա ու նրա թիմակիցների հուսահատ ակտիվությունն է համացանցում: Պարզվեց, սրանք միակ բանը, որին ընդունակ են ֆեյսբուքյան գործունեությունն է` ստատուսներով, լայվերով, ֆեյքերի ու թիմի քոմենթներով մարդկանց մոլորեցնելը: Օրը մի քանի ստատուս` վերևից իջեցված մեսիջներով և համացանցային հանրությանը թվաց, թե ողջ երկիրն իրենց հետ է:

Մյուսը «լեգենդի», նրա կնոջ ու թիմակիցների դիտումներն են, որն իրականում չնչին է, բայց նույնիսկ եթե չնչին չէ, պետությունն իրենց ձեռքում է, ուզենք, թե չուզենք` նայում ենք, լսում ենք... որ հասկանանք ինչ կա մտքներին: Նաև կեղծ պրոֆիլներով, մի փոր հացով աշխատողներով ապահովվող լայքերն ու քոմենթները, որ ոմանց վրա հիպնոզի ազդեցություն է թողնում:

Եվ ուրեմն եկեք արձանագրենք.

1. Լայքն ու դիտումը ռեյտինգի ու աջակցության հետ ոչ մի կապ չունի: Դրան ուշադրություն մի դարձրեք, և դա բացատրեք նաև լայքաքանակից հուզված մեր հայրենակիցներին:

2. Բարդ բան չէ իրենց իսկ զենքով իրենց դեմ պայքարելը, եթե դա հանարում եք սրանց զենքն ու հարատևելու գաղտնիքը: Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, գրեք, արտահայտվեք, լայքեք ու դիսլայքեք...ֆեյսբուքի հնարավորությունները լիարժեք օգտագործեք, դա ոչ փող, ոչ շատ ժամանակ, ոչ էլ մեծ ռեսուրսներ է պահանջում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 172

Մեկնաբանություններ

ollow">Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
10.11.2025